00:00:00

Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանին

10:38, 18 հունվար 2021

ԱԺ նիստի ընթացքում մանդատից հրաժարված պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը փոխանցվեց Աննա Գրիգորյանին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը»-ի նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր 2020-ի դեկտեմբերի 18-ին։ Աննա Գրիգորյանն էլ նախորդ տարեվերջին հայտարարեց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատը՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր