00:00:00

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ

00:49, 18 հունվար 2021

Մեծ Բրիտանիայում ավելի քան 3.5 մարդ է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ինչը բավականին գերազանցում է COVID-19-ով վարակվածների թիվը, հաղորդում է CNN-ը: Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտնել է, որ 80 տարեկանից բարձր անձանց ավելի քան կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Նրա խոսքով՝ երկրի բնակիչները կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են հայտնվում յուրաքանչյուր 30 րոպե մեկ: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր մակարդակն ամբողջ Եվրոպայում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 81 800 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր