00:00:00

Երեկ ևս երեք դի է հայտնաբերվել Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում

13:41, 17 հունվար 2021

Առ այսօր Արցախում հայտնաբերվել է 1235 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին  Factor.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա նշեց, որ երեկ որոնողական աշխատանքներ են տարվել Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով։ Հայտնաբերվել է երեք դի։ Այսօր ևս որոնողական աշխատանքները կշարունակվեն ինչպես այդ երեք ուղղություններով, այնպես էլ Որոտանի և Կուբաթլուի շրջաններում։ Թադևոսյանի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքներին միացել են ինչպես ծնողները, այնպես էլ կամավորներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր