00:00:00

Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ

23:10, 16 հունվար 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ախթալա քաղաքի բնակիչ Արևիկ Բ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ից 19:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, իր բնակարանի մուտքի դուռը առանց վնասելու բացելու միջոցով մտել են տուն և ննջասենյակի պահարանից կատարել գողություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի և քննչական խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ: Պարզվել է, որ տանից գողացել են 15 միլիոն դրամ և 1 զույգ ադամանդե ականջօղ: Թումանյանի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արևիկ Բ.-ն աշխատում է Ախթալայի մանկապարտեզում՝ որպես հաշվապահ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր