00:00:00

Շիրակի մարզում 19 ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 21 տարեկան քաղաքացիների․ «ռազբորկա» Ոսկեհասկ համայնքում

21:55, 16 հունվար 2021 Իրավական

Դանակահարություն Շիրակի մարզում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ այսօր կեսօրին Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ։ Մեզ պատմեցին, որ Ոսկեհասկ համայնքի 19-ամյա բնակիչը վիճաբանել է երկու երիտասարդի հետ, որից հետո դանակահարել է վերջիններիս։ Երեքն էլ նույն համայնքից են։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների «ռազբորկայի» պատճառն աղջկա թեմայով է եղել։ Դանահակարված երկու երիտասարդները՝ 20 և 21 տարեկան տեղափոխվել են Գյումրու Բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ դանակահարված երիտասարդների վիճակը միջին ծանրության է, կյանքերին վտանգ չի սպառնում։ Դանակահարություն իրականացրած երիտասարդը ձերբակալվել է։ Այս պահին Ոսկեհասկ համայնքում ոստիկական ուժերն են հսկողություն իրականացնում, հնարավոր՝ վենդետա թույլ չտալու համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր