00:00:00

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է «Բաց երկնքի մասին» պայմանագիրը խափանելու համար

23:30, 15 հունվար 2021 Աշխարհ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրում է «Բաց երկնքի պայմանագիրը» խափանելու համար, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Պիրս Կազալետը: Ռուսաստանը նախկինում բազմիցս հերքել է նման մեղադրանքները: «Մենք ի գիտություն ենք ընդունել Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարարած մտադրությունը: Ռուսաստանի կողմի  պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ընտրովի պահպանումը որոշակի ժամանակի ընթացքում խափանում է այս կարևոր պայմանագրի ներդրումը եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,-ասել է Կազալետը: Դաշինքի խոսնակը հավելեց նաեւ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, «Բաց երկնքի մասին» պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի որոշումից հետո, հավատարիմ են մնում Ռուսաստանի Դաշնության հետ զենքի վերահսկման երկխոսությանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանը ներքին ընթացակարգեր է սկսել Բաց երկնքի պայմանագրից (OST) դուրս գալու համար: Հիշեցնենք՝ մի քանի տարի շարունակ Վաշինգտոնը մեղադրում էր Մոսկվային պայմանագրվ նախատեսված պարտավորություններն ընտրանքային կատարելու և այս բազմակողմ պայմանագրի մի շարք դրույթներ խախտելու համար: Միևնույն ժամանակ Ռուսաստանը պահանջներ է ներկայացրել ԱՄՆ-ին` կապված պայմանագրի իրականացման հետ: 2017-ին Վաշինգտոնը հայտարարեց որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին ամերիկյան տարածքի վրայով ռուսական դիտորդական թռիչքների նկատմամբ, որից անմիջապես հետո Մոսկվան արձագանքեց այդ քայլին: ԱՄՆ-ն պայմանագրից դուրս է եկել նոյեմբերի 22-ին՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր