00:00:00

Պորոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի հետ կապերի պատճառով

21:30, 15 հունվար 2021 Աշխարհ

Հետաքննությունների պետական բյուրոն նոր քրեական գործ է հարուցել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ: Այս մասին սոցիալական ցանցում տեղեկացրել է «Ընդդիմադիր հարթակ- հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը, գրում է nahnews.org կայքը: Քաղաքական գործչի խոսքերով՝ Պորոշենկոն մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության համար: Քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում նախկին նախագահին պատկանող «Ռոշեն» հրուշակեղենի արտադրամասի գործունեության կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր