00:00:00

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուենդի Մորթնի հետ. քննարկվել է ԼՂ համակարտության շուրջ իրավիճակը

21:10, 15 հունվար 2021

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարեւորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը: Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման եւ քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր