00:00:00

Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ. Հենրիխ Մխիթարյան

14:32, 13 հունվար 2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին: «Անհավանական է, որ 21-րդ դարում տեղի է ունենում մնան բան` հակամարտություն, որը ձգվում է 30 տարի: Ցավալի է, որ Ադրբեջանում դեռևս կան գերիներ, որոնց գողացել են իրենց տներից»,-  ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Ռոմա»-ին` պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցությունն ցուցաբերելու համար: «Կարևոր էր, որ մեր ձայնը լսելի դառնար աշխարհին: Շնորհակալ եմ Իտալիային աջակցության համար և բոլորին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր