00:00:00

Պաշտպան․ Մեքենայով ՊՆ տարածք մտած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել

14:24, 13 հունվար 2021 Իրավական

Պաշտպանության նախարարության վարչական տարածք մեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել, հայտնել է նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Անհետ կորած զինվորի հորը ձերբակալելուց 72 ժամ հետո, որը լրանում է հունվարի 13-ի կեսօրին, կներկայացնեն դատարան՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու: Քաղաքացու ձերբակալման իրավաչափությունը չի բողոքարկվել: Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ տղամարդը որպես կասկածյալ ցուցմունք է տվել դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ: Հունվարի 10-ին անհետ կորած զինվորի հայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Ավելի ուշ դեպքին անդրադառնալով՝ ՊՆ-ից հայտնել էին, որ քաղաքացին ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից, 2 հոդվածով քրգործ է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր