00:00:00

Չեմ պատրասվում մանդատս դնել, չեմ լքելու «Իմ քայլը». Արման Բոշյան

23:52, 12 հունվար 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ խմբակցությունը լքելու է։ Նշենք, որ առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունը հաջորդը լքելու է Արման Բոշյանը։ Ըստ նույն այդ հրապարակումների պատգամավորը այս օրերին մեկուսացել է, եւ մտածում է, կամ խմբակցությունը լքելու, կամ մանդատը վայր դնելու մասին։ Irakanum.am-ի հետ զրույցում Արման Բոշյանը հերքեց այդ տեղեկությունները։ «Ես ՔՊ հիմնադիրներից եմ եղել, վարչության անդամ եմ, հիմա կուսակցական գործերով եմ զբաղված, տարծքայիններով ու այլ հարցերով: Ոչ մեկուսացել եմ, ոչ մանդատս եմ դնելու, ոչ էլ լքելու եմ խմբակցությունը»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ պատրաստվում է նաեւ ԱԺ այս տարվա անդրանիկ նիստին, որը մեկնարկելու է հունվարի 18-ից։ Հիշեցնենք, որ մինչ այս պահը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆիա Հովսեփյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր