00:00:00

Աֆղանստանում ձերբակալվել է ԻՊ ահաբեկիչ, որը պատրաստվում էր սպանել ԱՄՆ դեսպանին

21:53, 12 հունվար 2021 Աշխարհ

Աֆղանստանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, որը պատրաստվում էր մահափորձ կատարել Քաբուլում ԱՄՆ դեսպանի նկատմամբ: Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok գործակալությունը: Նշվում է, որ երկրի ազգային անվտանգության վարչությունը վնասազերծել է ահաբեկիչ Աբդուլ Վահիդին ու նրա երեք հանցակիցներին՝ երկրի արևելյան Նանգարհար նահանգում: Ըստ գործակալության՝ Աբդուլ Վահիդը նախապատրաստում էր Աֆղանստանում ԱՄՆ դեսպանի, ինչպես նաև Աֆղանստանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր