00:00:00

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել

20:20, 12 հունվար 2021 Աշխարհ

Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը: Ավելի վաղ հաղորդվել էր այդ գործով բազմաթիվ ձերբակալվածների մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են երիտասարդների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Անզորովի հետ շփվելու մեջ։ Փարիզի մոտակայքում հոկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել պատմության ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի վրա, որը դասերի ժամանակ ցուցադրել Է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը նրան գլխատել է Կոնֆլան Սենտ Օնորին համայնքի դպրոցի մոտ, իսկ հետո գնդակահարվել է ոստիկանության կողմից: Դատախազության տվյալներով՝ մարդասպանը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ է ստացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր