00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին

17:39, 12 հունվար 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ. «Հարգարժան պարոն Մաթևոսյան, Սիրելի մաեստրո, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ։ Տասնամյակներ շարունակ հայ ժողովրդական, գուսանական ու աշուղական, ինչպես նաև ժամանակակից շատ հայ կոմպոզիտորների երգեր Ձեր ձայնի ու կատարողական արվեստի շնորհիվ են ճանաչելի դարձել Հայաստանում, Սփյուռքում և արտասահմանյան շատ երկրներում՝ գրավելով հայ և օտար ունկնդրի սրտերը: Հայ արվեստին ու մշակույթին Ձեր հավատարմությամբ, Ձեր անզուգական արվեստով, Հայրենիքն ու ազգը սիրելու ու բարձրացնելու Ձեր կարողությամբ Դուք օրինակ եք ծառայել և ծառայում կատարողների երիտասարդ սերունդների համար: Մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, առողջություն, հաջողություն և ստեղծագործական անսպառ եռանդ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր