00:00:00

Ստեփանակերտի բնակիչներն այսօր կրակոցներ են լսել Շուշիի կողմից

22:00, 11 հունվար 2021

Ստեփանակերտի բնակիչներն այսօր՝ երեկոյան կրակահերթի ձայն են լսել քաղաքում։ NEWS.am-ին ահազանգած քաղաքացիներն ասացին, որ ձայնը եկել է Շուշիի կողմից, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները օդ են կրակում։ Նրանց խոսքով՝ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո սա առաջին դեպքը չի, երբ կրակոցի ձայներ են լսվում՝ հատկապես Շուշիի կողմից։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. ՊԲ-ի եւ նախագահի խոսնակները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր