00:00:00

Արգենտինայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:00, 10 հունվար 2021 Աշխարհ

6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի Ժուժույ նահանգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով հունվարի 10-ին, 07:54-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 44 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 185 կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր