00:00:00

Բորիս Գրաչեւսկին արհեստական կոմայի մեջ է․ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

21:49, 09 հունվար 2021 Աշխարհ

Դեկտեմբերի վերջին Բորիս Գրաչեւսկին հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուսով։ «Երալաշի» ստեղծողը վստահեցնում էր, որ չարժե անհանգստանալ իր առողջության համար։ Սակայն այսօր ռեժիսորին բժշկական կոմայի մեջ են մտցրել եւ միացրել են ԻՎԼ ապարատին։ 71-ամյա Բորիս Գրաչեւսկու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Երալաշի» գեղարվեստական ղեկավարին միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին։ Նշենք, որ Բորիս Յուրյեւիչի ընկերները դեռ երկու օր առաջ անհանգստացրել էին երկրպագուներին՝ հայտնելով, որ դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց խոսքով՝ Գրաչեւսկու մոտ թոքերի ծանր ախտահարում են հայտնաբերել, իսկ վիրուսային թոքաբորբի ավելացել է բակտերիալ վարակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր