00:00:00

Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

18:50, 09 հունվար 2021

Հունվարի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղ-տեղ մերկասառույց է։Տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր