00:00:00

54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82- ամյա մորը

17:04, 09 հունվար 2021 Իրավական

Երևանում վիճաբանության ժամանակ 54-ամյա քաղաքացին փորձել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը: 54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր