00:00:00

Միջադեպ ռազմական ինստիտուտի մոտ՝ զինվորականի և նկարահանող խմբի մասնակցությամբ (տեսանյութ)

16:51, 09 հունվար 2021

https://www.youtube.com/watch?v=tfU2tAfHbH0&feature=emb_title   Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հերթական բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Քիչ առաջ մի զինվորական մոտեցավ նկարահանող խմբին և խնդրեց դադարեցնել նկարահանումը` նշելով, որ նրանք զորամասի տարածք և զինվորականների են նկարահանում, ինչը, գնդապետի խոսքով, անթույլատրելի է։ «Ձեր նկարահանածներն օնլայն ռեժիմով թուրքերն էլ են նայում՝ մեր թշնամիները»,- ասաց նա՝ նշելով, որ կգա ժամանակը և նկարահանում իրականացնողները կենթարկվեն պատասխանատվության։ «Ձեր նկարահանումը վնաս ա տալիս մեր բանակին, պետությանը, մեզ․․․ թուրքը տեսնում ա, որ մեզ մոտ նմանատիպ տրամադրություններ կան»,- հավելեց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան` ևս մեկ անգամ հորդորելով դադարեցնել նկարահանումը և լքել տարածքը, ինչից հետո սկսվեց լեզվակռիվ նրա և նկարահանող խմբի անդամներից մեկի միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր