00:00:00

Ինչո՞ւ է ՔՊ-ն ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել «անարժան» մարդկանց․ Արսեն Ջուլֆալակյան

20:02, 09 հունվար 2021 Քաղաքականություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «Նույն ոճը, արդեն որերորդ անգամ... Կապիտուլյացիայից հետո համոզված եմ եղել, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան հայրենասեր, պետականամետ, երկրի կառուցման գործին նվիրված, օբյեկտիվ անհատներ, ովքեր պայքարելու են ստեղծված իրավիճակից լավագույն ելքեր գտնելու համար և չեն հաշտվելու վարվող քաղաքականության հետ։ Մտքումս նման պատգամավորների հստակ թիվ ունեի։ Պետք է ընդունեմ, որ որոշների դեպքում սխալվել եմ ակնկալիքներիս հարցում, կամ կան այլ պատճառներ, որոնց մասին ես չգիտեմ։ Ամեն դեպքում, սպասումներս ավելի շատ էին, չնայած՝ դեռ հույս ունեմ, որ ոմանք, բացի ներսում մղած փակ պայքարից, կսկսեն նաև հանրային պայքարել։ Նման մարդիկ, վստահեցնում եմ, կան։ Գոռ Գևորգյանի, Վարդան Աթաբեկյանի և Սոֆյա Հակոբյանի դեպքում չեմ սխալվել։ Մարդիկ հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին, պայքարել են ինչքան հնարավոր է և վերջնականապես համոզվելուց հետո, որ իշխող քաղաքական ուժը, կուրորեն և անվերապահորեն հավատարիմ մնալով մեկ մարդու (լիդերի), ամեն ինչ տանում է կործանման, անկախացել են՝ շարունակելու իրենց պետականամետ գործունեությունը։ Հիմա, երբ տարբեր մեծ, փոքր, միջին քպ-ական պաշտոնյաներ նույն ոճով քննադատում են պատգամավորներին այդ քայլի համար, որպես հիմնական «փաստարկ» բերում են այն, որ իբր վերջիններս չունեն անձնական ոչ մի արժանիք և ժամանկին ընտրվել են զուտ մեկ մարդու բարձր վարկանիշի շնորհիվ... Հարց է առաջանում. եթե նման տեքստեր գրող/տարածողներն իսկապես հավատում են իրենց արտաբերած մտքերին, այլ ոչ շողոքորթության հերթական դրսևորումն է, ինչու՞ ժամանակին ընտրական ցուցակներում ընդգրկել են հենց նման «անարժան» մարդկանց։ Թե այն ժամանակ արժանի էին, որովհետև պետք էին, իսկ հիմա «անարժան» են, քանի որ կուրորեն հրաման չեն կատարում... Եվ մյուս հարցը, հարգելի՛ պաշտոնյա քննադատներին. մտածե՞լ եք, նույն ընտրողները և նույն ներկայիս պատգամավորները կմիանային արդյոք այդ քաղաքական թիմին, եթե ժամանակին հայտնի մեկ մարդը ազնիվ լիներ իր հայտարարություններում և ասեր հեղափոխության իրական նպատակը... հ.գ. գոնե այսպիսի աղետից հետո ձեզ զուսպ պահեք, ուղղակի լռեք։ հ.հ.գ. անկախ ամեն ինչից, ֆեյքերը լավն են, հստակ ոճ ունեն, հետևողական են, սկզբունքային»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր