00:00:00

ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ

14:50, 09 հունվար 2021 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վազիր, Ֆոռեստ ( ՞ ), վազիր Սոֆյա Հովսեփյանը լքեց Իմ քայլը, դարձավ անկախ պատգամավոր, չմոռացավ նույնիսկ իրեն ընտրողներից ներողություն խնդրել, որ որոշումն այդ նրանց հետ չի քննարկել, բայց նաև հույս հայտնեց, որ իրեն կհասկանան։ Չէ, ես իհարկե, ուրախ եմ տիկին Հովսեփյանի լավատեսության կապակցությամբ, բայց տիկին Հովսեփյանը թող բարի լինի ու ինքն իրեն, բացառապես ինքն իրեն, հայելու կամ թեկուզ իր նախընտրական պաստառի առաջ մի հարցի պատասխանի ․ չլիներ Իմ քայլը դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ Տասը՞, տասնհինհը՞, գուցե հարյուրը, լավ , շատ բարի կանգնենք հարյուրի վրա, բա մնացածը՞։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է ՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան- պատգամավոր երևույթը։ Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է ՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»։ Ավելի ուշ Ալեքսանյանը ևս մեկ գրառում է արել. «Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս դուրս գալ խմբակցությունից, որին մարդիկ տվել են իրենց առաջնային ձայնը, պարզ հայերենով փորձեք բացատրել (դժվարություններ կլինեն, բայց չհուսահատվեք), որ եթե իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։ Սա քաղաքացու վստահության ու Սոֆյա Հովսեփյան-Իմ քայլը կշիռների հարաբերակցության մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր