00:00:00

Հայրենիքի փրկության շարժումը խորհրդի նիստ է արել․ քննարկվել է նաեւ Փաշինյանի այցը Մոսկվա

23:50, 08 հունվար 2021

Այսօր՝ հունվարի 8-ին, տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։ Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։ Քննարկվել եւ վերլուծվել է շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։ Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր