00:00:00

«Արարատ Միրզոյանն աշխատում է հանգստացնել Փաշինյանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանության շեմին է». Արամ Գաբրիելյանով

22:08, 08 հունվար 2021

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է. «Վերջին նորությունները` Փաշինյանի մասին։ Նրա շրջապատի աղբյուրները տեղեկացնում են, որ Նիկոլը կեցավայրում է` մեկուսացած իր պահակախմբի հետ։ Իր խմբակցության առաջնորդների հետ շփվում է միայն հեռախոսով։ Առհասարակ տրամադրություն չունի։ Ռուս բժիշկները արգելել են սպիրտային խմիչքներ օգտագործել։ Սարսափելի վախենում է Մոսկվա մեկնելուց։ Կատեգորիկ կերպով հրաժարվել է որոշ բաներից։ Չի ուզում հանդիպել ռուսահայ սփյուռքի ղեկավարների հետ։ Եռակողմ` Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո հրաժարվել է դուրս գալ ու շփվել լրագրողների հետ։ Ալիևի հետ ընթրել համաձայնել է, բայց առանց լրագրողների ներկայության։ Նրա վստահելի լրագրողներին ասել են, որ Փաշինյանի հետ Մոսկվա չեն մեկնելու։ Արարատ Միրզոյանը աշխատում է հանգստացնել Փաշինյանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանության շեմին է ու անընդհատ բողոքում է Արարատին, որ չի կարողանում քնել։ Ասում է, որ նախկինում խմում-քնում էր, իսկ հիմա չի կարելի։ Նույնիսկ Արարատ Միրզոյանին է վախենում ասել, թե ինչ է ստորագրելու Մոսկվայում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր