00:00:00

Արտակարգ դեպք Երևանի մետրոյում. ուղևորներին տարհանել են

20:53, 08 հունվար 2021

Երևանի մետրոպոլիտենն այս պահին աշխատում է ուշացումներով։ Այս մասին գրում է Factor.am-ը: Շուրջ կես ժամ քաղաքացիներն ստիպված են եղել «Հանրապետության հրապարակ» կայարանում սպասել գնացքի ժամանմանը, ապա «Սասունցի Դավիթ» կայարանում իջեցրել են դեպի «Շենգավիթ» կայարան մեկնող ուղևորներին։ «Վթար է տեղի ունեցել, գնացքը էդ ուղղությամբ չի շարժվում»,- քաղաքացիների հարցերին ի պատասխան կցկտուր արձագանքում են մետրոյի աշխատակիցները։ Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել, մասնագետները փորձում են պարզել պատճառները։ «Անցել ենք մեկ գծային երկկողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի ուղեհատվածում», – ասաց խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր