00:00:00

Սպանություն Արարատի մարզում. հարուցվել է քրեական գործ

18:21, 08 հունվար 2021 Իրավական

2021թ. հունվարի 8-ին՝ ժամը 12:45–ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն համայնք տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, դիակ կա: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փայտյա արկղ, որում տղամարդու դի՝ ծալված վիճակում, ինչպես նաև՝ ծխախոտի ծխուկ և ներարկիչի ասեղ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վերքեր և կոտրվածքներ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դիակի, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր