00:00:00

«ՊՆ-ը թաքցնում է Նիկոլի հանցագործությունների մասշտաբները»․ Գագիկ Համբարյան

17:02, 05 հունվար 2021

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարությունից ԶԼՄ-ներից մեկին պատասխանել են, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորների թիվը պետական գաղտնիք է... Այո՛, հենց այսպես... Նախ, ՊՆ հայտարարությունը փաստում է, որ այդ գերատեսչությունում գիտեն կոնկերտ թվերը և երկրորդ՝ գաղտնիության քողի տակ թաքցնում են դավաճան Նիկոլի հանցագործությունների մասշտաբները... Հետաքրքիր է, եթե գլխավոր խմբագիր Նիկոլն այսպիսի հարցում ուղղեր ՊՆ և այսպիսի պատասխան ստանար, ինչպե՞ս կարձագանքեր... Համոզված եմ՝ վժունը և լաչառությունը մի քանի օր չէր դադարի... Թուրքի կողմից նվաստացված Նիկոլը, գաղտնի պահելով զոհվածների, անհետ կորած և գերեվարվածների թիվը, ավելորդ ասեկոսեների պատճառ է ստեղծում այս թեմայի շուրջ ու ենթադրել է տալիս, որ զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թվերն ավելի շատ են, քան մինչև հիմա հնչեցվում են՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր