Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին:
«Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապացուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին եւ կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասել է Վարդանյանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան:
«Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, եւ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է: Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուրսը»,- ընդգծել է «Միասնություն» շարժման ղեկավարը:
Վարդանյանի խոսքով` Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների եւ նորերի թալանի պատճառով եւ մինչ օրս դրա համար որեւիցե մեկը չի պատժվել:
«Իհարկե, եւ՛ այնտեղ, եւ՛ այնտեղ կան նորմալ մարդիկ, բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասել է նա։