00:00:00

«Փաշինյանի լրագրողական օրինակը երևի թե ավելի ճիշտ է չմեկնաբանեմ». Արսեն Ջուլֆալակյան

23:30, 28 դեկտեմբեր 2020

[caption id="attachment_321986" align="alignleft" width="300"] RA National Assembly session took place[/caption] ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ իս, մարդու վրա իր ամբողջ կյանքում մեծ հետք է թողնում երիտասարդ տարիքում նրա ունեցած առաջին մասնագիտությունը/զբաղմունքը… Տնտեսագետը բոլոր հարցերին նայում է տնտեսագիտական պրիզմայով, իրավաբանը՝իրավաբանական, ֆիզիկոսը, պատմաբանը, վերլուծաբանը։ Նույն կերպ մշակույթի գործիչը,բիզնեսմենը, բռոկերը… Անկախ հետագայում նրա ընտրած ոլորտից՝ միևնույն է, գործելաոճում առանցքային է մնում առաջին մասնագիտությունը… Բերեմ քաղաքականությունից պատկերավոր օրինակներ,որ առավել պարզ լինի միտքս. . Պուտին-նախկին ձյուդոիստ (մենապայքարային մարզաձև) . Թրամփ-բիզնեսմեն . Էրդողան-ֆուտբոլ(թիմային մարզաձև), փողոց,կրիմինալ . Չերչիլ-ռազմական գործ . Փաշինյան-լրագրող . օրինակներ կարելի է շատ թվել։ Նշված քաղաքական գործիչները երիտասարդ տարիքում զբաղվել են վերոնշյալ մասնագիտություններով։ Եվ երբ վերլուծում ես նրանց կառավարման մեթոդները, գործողությունների մեջ ուղղակի ակնհայտ է նրանց մասնագիտության արտացոլանքը. Օրինակ՝ 1. Պուտինն ունի մարզական կարգապահություն, վճռական է, հավասարակշռված, աշխատասեր, չի սիրում պարտվել… 2. Թրամփը կարծում է, որ ինչպես բիզնեսում, քաղաքականության մեջ ևս ամեն ինչ կարելի է անել գումարով,որ գլխավորը փողն է։ օրինակ՝ առաջարկել Պաղեստինին լուծել Իսրայելի հետ ունեցած պատմական կոնֆլիկտը 50 մլրդ $-ով… 3. Էրդողանը մեծամասամբ առաջնորդվում է կրիմինալի վարքագծով։ Խախտում է բոլոր օրենքները/պայմանավորվածությունները,եթե իրեն ձեռնտու չեն դրանք, անում է այն, ինչ իրեն է պետք, բացարձակ անվստահելի է… 4. Չերչիլի 2-րդ համաշխարհայինի ընթացքում դրսևորած որակներն ու կառավարման մեթոդներն ակնհայտ են դարձնում նրա մասնագիտությունը։ Նույնը հետպատերազմյան վերականգման ծանրագույն շրջանում… 5. Փաշինյանի լրագրողական օրինակը երևի թե ավելի ճիշտ է չմեկնաբանեմ։ Նախ ամեն ինչ առավել քան ակնհայտ է՝ առանց ապացույցների և հիմնավորումների անթիվ մեղադրանքներ ում հասցեին ուզես, ֆեյսբուքյան կառավարում, լայվեր, ցանկացած գաղտնի տեղեկատվության հանրայնացում և այլն։ Չարժի մեկնաբանել նաև այն պատճառով, որ լրագրողական ուղղությունները բազմազան են՝ հետաքննող, հարցազրուցավար(interviewer), դեղին մամուլի ոճ և այլն։ մի խոսքով, առանցքը, որի շուրջ ձևավորվում է մարդու հետագա գործունեությունը, հիմնականում լինում է առաջին մասնագիտությունը։ Հ.գ. իհարկե, սա գիտական վերլուծություն չէ, այլ անձնական դիտարկում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր