00:00:00

Հեռախոսազրույց Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարների միջեւ. խոսվել է Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը

21:21, 28 դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնել են հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ եւ բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը եւ դրա շրջանակներում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարեւորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր