00:00:00

Գերիների հերթական փոխանակում է տեղի ունեցել. իմ անձնական վերահսկողությամբ` Բաքու է տեղափոխվել 2 գերի, Երևան՝ 4. Մուրադով

20:27, 28 դեկտեմբեր 2020

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ այսօր Երևան վերադարձած հայ գերիների հետ 2 ադրբեջանցի է փոխանակվել:
«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի», -РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մուրադովը: Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում կնպաստեն եռակողմ հայտարարության խստիվ իրականացմանը: Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիների վերադարձի մասին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՌԴ-ի միջնորդությամբ ևս 44 հայ գերի էր վերադարձել հայրենիք: Նույն օրը Ադրբեջանին էին փոխանցվել 12 ադրբեջանցիներ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր