00:00:00

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահը Տիգրան Ալեքսանյանն է

18:21, 28 դեկտեմբեր 2020

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն այսօր անցկացրեց նախագահի ընտրություն՝ համապատասխան 2002 թվականի ուսանողական խորհրդարանի կանոնադրության: Քվորումն ապահովելուց հետո, փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 30 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների կուրսերի հոսքերի ավագների կողմից նախագահ ընտրվեց Ընդահանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանը, որը կպաշտոնավարի 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ավելի վաղ ստեղծված կանոնադրական բարեփոխումների հանձնաժողովը նախաձեռնել է կանոնադրական փոփոխություններ: Դրանք իրականացնելուց հետո՝ այդ ժամանակ ընդունված կանոնադրության համաձայն, սեպտեմբերին կանցկացվեն ուսանողական խորհրդարանի նախագահի նոր ընտրություններ: Փետրվարի 1-ից ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահ Տիգրան Ալեքսանյանը կփոխարինի Ռոբերտ Գալստյանին: Վերջինս ողջունելով կայացած ընտրությունը՝ շնորհակալություն հայտնեց այն թիմին, որի օգնությամբ խորհրդարանն իրականացրել է իր աշխատանքները: «Նոր թիմ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ»,-ընդգծեց Ռոբերտ Գալստյանը: Ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահը վստահություն հայտնեց, որ միասին հնարավոր կլինի կառուցել ուսանողական ակտիվ համայնք և դառնալ ուսանողության շարժիչ ուժը: «Մենք պահելու և էլ ավելի ենք զարգացնելու որդեգրած սկզբունքները, որպեսզի յուրաքանչյուրի ձայնը դարձնենք ավելի լսելի: Դրա կարևոր նախապայմաններից է, որ ուսանողները լինեն առավել շահագրգռված»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ուսանողական խորհրդարանի նոր ձևավորված թիմը պետք է առաջնորդվի մեկ միասնական գաղափարով՝ այս ամենը պատասխանատվություն է, որն առաջ է մղելու ուսանողության շահերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր