00:00:00

Կանանց ֆուտբոլը զարգացման լավ ընթացք է հավաքել. Արմեն Մելիքբեկյան

20:36, 28 դեկտեմբեր 2020 Սպորտ

Այսօր կայանում է ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը, որի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը ներկայացնում է ավարտվող տարվա հաշվետվությունը:
«Կանանց ֆուտբոլում բավական մեծ առաջընթաց ունենք: Երկար դադարից հետո մենք ստեղծեցինք կանաց ֆուտբոլի Ազգային հավաքական: Նրանք երկու ընկերական հանդիպում անցկացրին Լիտվայի հավաքականի հետ, որով նոր էջ սկսեցին մեր կանանց ֆուտբոլային պատմության մեջ: Սա շատ կարևոր խաղեր էին մեզ համար, քանի որ վարկանիշ ձեռք բերեցինք: Վստահ եմ, որ հաջորդ տարի նույնպես շատ հանդիպումների ականատես կլինենք: Ունենք երկու առաջնություն, որտեղ հայտավորված են 334 ֆուտբոլիստներ: Նախորդ տարի դրանց թիվը կազմում էր 240: Մենք հետևողականորեն շարունակելու ենք զարգացնել կանանց ֆուտբոլը»,-ասել է Մելիքբեկյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր