00:00:00

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստման բացակայությունը

16:15, 28 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կորոնավիրուսի պատվաստանյութի բացակայությունը չի ազդում ռուսական COVID-19 պատվաստանյութի վստահելիության վրա: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ մի կերպ», - պատասխանել է նա լրագրողների հետ ճեպազրույցում համապատասխան հարցին: Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում ընթանում է բնակչության պատվաստում, իսկ պատվաստանյութերի արտադրության տեմպերն աճում են: «Ուստի մենք այստեղ որևէ կապ չենք տեսնում: Առողջապահության նախարարության եզրակացությունից հետո մեկ պատվաստանյութին կհաջորդեն մյուս պատվաստանյութերը, այնուհետև նախագահը որոշում կկայացնի», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր