00:00:00

Շանհայում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի առևտրի կետերում պոլիէթիլենային փաթեթների օգտագործման արգելքը

16:05, 28 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Շանհայում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի առևտրի բոլոր կետերում պոլիէթիլենային փաթեթների օգտագործման արգելքը, հայտնում է Shanghai Daily-ին: Մասնավորապես, հունվարի 1-ից Շանհայի առևտրի բոլոր կետերում, սուպերմարկետներում, դեղատներում, գրախանութներում, ինչպես նաև այլ առևտրի կենտրոններում կդադարեն անվճար տրամադրել կամ վաճառել պոլիէթիլենային փաթեթներ: Նշվում է՝ Շանհայի շատ խանութներ մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը որոշում էին կայացրել պոլիէթիլենային փաթեթների օգտագործումը սահմանափակելու մասին: Առաջիկա տարիներին համապատասխան քաղաքականությունը կտարածվի նաև այլ ոլորտների վրա: ԶԼՄ-ի տեղեկություններով՝ մինչև հաջորդ տարվա վերջ պոլիէթիլենից կհրաժարվեն Շանհայի բոլոր հյուրանոցները, ներառյալ հինգաստղանի, իսկ 2023 թվականին նույնը կանեն քաղաքի այլ հյուրանոցներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր