00:00:00

Հայտնաբերվել է Բարենցի ծովում խորտակված նավի անձնակազմի 1 դի

15:33, 28 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հայտնաբերվել է Բարենցի ծովում խորտակված «Օնեգա» նավի անձանակազմի 19 անդամներից մեկի դին, հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Նավի աձնակազմի երկու անդամ փրկվել էին այլ նավի վրա գտնվող գործընկերների շնորհիվ: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Մյուս 16-ը շարունակում են անհայտ կորած համարվել: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ անձնակազմի 16 անդամները Մուրմանսկի շրջանի բնակիչներ են, ևս երեքը Արխանգելսկի, Կուրսկի և Ռոստովի մարզերից են: Որոնման տարածքում եղանակային վատ պայմաններ են և հաղորդակցություն կապեր չկան: Ալիքի բարձրությունը չորս մետր է, իսկ օդի ջերմաստիճանը` 20 աստիճան ցուրտ, որի պատճառով անհնար է ավիացիա կիրառել, հայտնում է լրատվական գործակալությունը: Հարուցվել է քրեական, գործ ծովային և ջրային փոխադրումների շահագործման ընթացքում, անվտանգության կանոնների խախտման դեպքի առթիվ: «Օնեգա»-ն կառուցվել էր Նորվեգիայում 1979 թվականին և Պատկանում էր Կալինինի ձկնորսական տնտեսությանը: Ըստ Marine Traffic-ի աղբյուրների՝ նավը Նորվեգիայի Կիրկինես նավահանգստից վերջին անգամ դուրս է եկել եղել դեկտեմբերի 14-ին, որտեղ մուտք էր գործել դեկտեմբերի 11-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր