00:00:00

Մանդատը չեմ դնում, համարեք` հուզականության ֆոնի տակ եմ գրել. Լուսինե Բադալյան

14:16, 28 դեկտեմբեր 2020

Մանդատը վայր դնելու իմ որոշումը փոխել եմ: Մանդատը չեմ դնում, համարեք՝ հուզականության ֆոնի տակ եմ գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մանդատը վայր է դնում: «Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը` ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է»,- գրել էր նա։ Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մանդատը վայր չդնելը և ինչով է զբաղված իշխանությունը Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ կիսատ թողած օրինագծեր կան, որոնք պետք է ավարտին հասցվեն: «Իսկ իշխանությունն ինչով, որ զբաղված է, ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է: Իմ գործընկերները զբաղվում են գերիների վերադարձի հարցով, անհետ կորածներին գտնելու հարցով»,– ասաց նա: Դիտարկմանը, թե արդյոք Բադալյանը Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ դավաճանություն տեսնում է, վերջինս պատասխանեց, որ փաստերը պետք է քննվեն համապատասխան մարմինների կողմից, եթե կլինի դավաճանություն, ապա նա օրենքի ողջ խստությամբ կպատժվի: Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր