00:00:00

«Իմ քայլից» Զոհրաբյանին ասել են՝ ստիպված են կողմ քվեարկել իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելուն

14:10, 28 դեկտեմբեր 2020

Երեկվանից ինձ հետ կապվել են «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնք ասում են, որ ստիպված են լինելու քվեարկել՝ ինձ հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու Նիկոլ Փաշինյանի եւ սորոսական խմբակի նախաձեռնությանը, որովհետեւ իրենց սպառնացել, ասել են՝ քվեարկությունը կնկարեք եւ կուղարկեք խմբակցության ղեկավարությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որով նրանք առաջարկում են իրեն զրկել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Հարգելի պատգամավորներ, ոքվեր ինձ երեկ զանգել եք, կամ մոտս մարդ եք ուղարկել, ասել, որ դուք այլ կերպ չեք կարող, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն անձամբ է բոլորիդ սպառնացել, ասել, որ դաժանագույն հաշվեհարդար կտեսնի ձեզ հետ։ Մի անհանգստացեք, հանգիստ կողմ քվեարկեք՝ ինձ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելուն, եւ նկարներն ուղարկեք խմբակցության քարտուղարին»,- դիմելով իմքայլական պատգամավորներին ասաց Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր