Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչու է տեղի ունեցել պարտությունը։ Ըստ նրա, առաջնագծից վերադարձած զինծառայողները պատմում են, որ իրենց հրաժարվել են զինամթերք տրամադրել։
Նրանք էլ ստիպված են եղել կոտրել պահեստի դռները ու տալիս են կոնկրետ մարդու անուն։ Ըստ նրա, սա է պարտության պատճառներից մեկը ու պետք է բացահայտել այս դեպքը։ Ըստ նրա, նա չի խուսափում պատասխանատվությունից, սակայն բոլոր դրվագները պետք է պարզաբանել։
Ըստ Փաշինյանի, պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար` յոթ շրջանների հանձնումը, թեև այս օրերին բազմիցս հնչել են կարծիքներ մասնագետների ու փորձագետների կողմից, որ դա բացահայտ սուտ է ու նշել են բոլոր տարբերակները։
Մի կարեւոր հարցադրում կար, երբ խոսում էինք պարտության մասին․ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ պարտությունը։ Երկու օր առաջ ես զրուցում էի զորացրված կամավորների հետ, որոնք պատմում էին դրվագներ, որոնք պետք է պարզաբանվեն․ նրանք պատմում էին, թե ինչպես է ջոկատը կամ միավորումը գնացել, փորձել է զենք ստանալ, տվել են կոնկրետ անձի անուն, որը հրաժարվել է իրենց զենք տալ, եւ իրենք ստիպված են եղել կոտրել պահեստի դռները՝ զինվելու համար, տեսել են, որ այն լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով ու զինամթերքով։ Սա, եթե հաստատվի, կարող է լինել պարտության պատճառներից մեկը, պետք է հասկանանք, թե ինչու է այդպես տեղի ունեցել։ Ես պետք է վստահ լինեմ մի բանում, որ պահեստը լիքն է եղել եւ մարդկանց զենք չեն տվել։ Այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը պետք է հայտնի դառնա։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, կան տասնյակ վկայություններ, որ բարձրաստիճան մարդիկ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքից հավաքել են փողոցի լուսավորությունը եւ տարել են։ Հնչում են կոնկրետ անուններ, կարող է՝ սուտ են ասում, չգիտեմ, պետք է պարզաբանվի, կան մարդիկ, որ կապ ունեն ընդդիմության հետ։ Նախընտրական քարոզարշավը առիթ է, որ կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները ներկայացնեն, ժողովուրդն էլ գնահատի»,- ասել է Ն․Փաշինյանը։