00:00:00

Թեհրանում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է մահացել

23:23, 27 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ձնաբքի հետևանքով ձնահյուս է առաջացել քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող լեռներում:
Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, 11 լեռնագնացներ մահացել են՝ հայտնվելով ձնահյուսի տակ: Եվս մի քանիսն անհետ կորած են համարվում:
Թեհրանի Կարմիր մահիկի կոմիտեի ղեկավար Շահին Ֆաթիի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, 16 մարդ անհետ կորած էր համար, որոնցից 14-ին հաջողվել է գտնել: Նրանցից մի քանիսին հաջողվել է փրկել, 11-ը մահացել են: Ֆաթին նկատել է, որ առնվազն 2 լեռնագնացի գտվելու վայրը դեռևս անհայտ է: Նրանց որոնումները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր