Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել են այդ ավտոմեքենան ու տեղափոխել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են: