Օդանավակայանի ամենավտանգավոր տարածքը, որտեղ մեծ է կորոնավիրուսով վարակման ռիսկը, ստուգման գոտին է, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդևը: Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հավելել է, որ ստուգման գոտում սոցիալական հեռավորություն պահպանելն ամենադժվարն է: Բացի այդ, ըստ մասնագետի, ընթացակարգը անցնելուց հետո պետք է ձեռքերը մշակել հակասեպտիկով: