00:00:00

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսել

18:05, 27 դեկտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Օրեր առաջ Փաշինյանը հայտնել էր, որ նաև պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը և վարչապետի պաշտոնը կարող է թողնել միայն ժողովրդի որոշմամբ։ «Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի այս առաջարկը հնչել է նոյեմբերի 25-ին։ Մինչ այս պահը առաջարկի վերաբերյալ որեւէ քաղաքական ուժ տեսակետ չի հայտնել։ Փաշինյանի հրաժարականն անհապաղ պահանջող քաղաքական ուժերի օրակարգում անշուշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելը, բայց ոչ այն սցենարով, որն առաջարկում է Փաշինյանը։ 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը Վազգեն Մանուկյանն է լինելու և միայն վեց ամիս անց անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հարթակում չերևացող, բայց իշխանության մաս չկազմող որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հանդիպել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այլ կերպ ասած քաղաքական առևոտրի մեկնարկն ավելի վաղ էր տրվել, քան այն կհնչեր Փաշինյանի շուրթերից։ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարը լավն է, բայց միայն առաջին հայացքից։ Գործող իշխանությունը վերարտադրվելու խնդիր ունի և այս կամզով արտահերթ ընտրությունների գնալու պարագայում հնարավոր է հաղթող դուրս գա, ինչը կշնակակի հաղթում է իշխանությունը, պարտվում է ժողովուրդը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակներն ազնիվ չեն։ Շատ կարևոր է հստակեցնել արտահերթ ընտրությունների ժամկետը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը սկսեն պատրաստվել այդ ընտրություններին, իսկ կառավարության ղեկավարը հերթական անգամ խոսել է օդի մեջ, ինչը նշանակում է, որ նա պարզապես նպատակ ունի ամեն կերպ երկարաձգել սեփական իշխանությունը։ Ընդդիմության (խոսքը՝ Փաշինյանի գրպանային ընդդիմության մասին չէ) խնդիրն է կանխել այս սցենարի իրագործումը։ Ժողովրդի թիկունքում վտանգավոր խաղ է սկսվել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր