00:00:00

Բեռլինում տեղի է ունեցել հրաձգություն. կա 4 տուժած

14:08, 26 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը հասել է 4-ի:Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:| Գերմանիայի Քաղաքային փրկարար ծառայության տվյալներով` երեք անձ ստացել է ծանր վիրավորում, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Մեկ այլ տուժածի դուրս են բերել Լանդվեր ջրանցքից, նա ունեցել է ոտքի վնասվածք: Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդն ինքն է նետվել ջուրը: Դեպքի վայրը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի կողքին է: Այնտեղ ժամանած ոստիկանները որոնում են բախման մասնակիցներին: Որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև ուղղաթիռ: Դեկտեմբերի 26-ի առավոտյան Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում տեղի է ունեցել հրաձգություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր