00:00:00

Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են. Լուսանկարներ

13:30, 26 դեկտեմբեր 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։ Հոկտեմբերի 1-ին նախապես պլանավորված հարսանյաց հանդեսը չեղարկվել է։ «Ամուսնացել ենք հոկտեմբերի 1-ին, բայց նախօրոք պլանավորած հարսանիքը չարեցինք, քանի որ պատերազմ էր սկսվել։ Եկեղեցում պսակադրվեցինք ու մեր ամուսնությունը ԶԱԳՍ-ում գրանցեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ջավահիր Եղիկյանը։ Զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում; Նշենք, որ Վիկ Դարչինյանը նախկին ամուսնությունից 2 որդի ունի։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր, ավագ որդին՝ 12, կրտսերը՝ 6 տարեկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր