00:00:00

Գամկրելիձեն COVID-19-ի նոր շտամի առկայություն է թույլ տվել Վրաստանում

12:32, 26 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն  COVID-19-ի նոր շտամի առկայություն է թույլ տվել Վրաստանում: Նրա խոսքով` այժմ Թբիլիսիի մասնագետներն ուսումնասիրում են COVID-19-ով վարակման մի քանի կասկածելի դեպք, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: https://www.newsgeorgia.ge/ «Կորոնավիրուսի նոր շտամը դեռ հաստատված չէ: Կան որոշակի ապացույցներ, որ նոր շտամը կարող է հաստատվել, սակայն հետազոտության համար օրեր են պահանջվում»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն: Ըստ նրա` միայն Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջապահության հետազոտությունների կենտրոնը (Լուգարի ​​լաբորատորիա) կարող է հաստատել կորոնավիրուսի նոր շտամը Վրաստանում, քանի որ միայն այնտեղ գենոմի հաջորդականացման հնարավորություն կա: Այդպիսի հետազոտությունները բավականին երկար են եւ թանկ, հավելեց Գամկրելիձեն: Շարունակելով խոսել վիրուսի բրիտանական շտամի մասին` նա նաեւ նշել է, որ «դա նոր հայտնագործություն չէ», եւ մուտացիայի մասին հայտնի էր դարձել դեռ սեպտեմբերին: Ընդ որում, Գամկրելիձեն նշել է, որ շնչառական վիրուսներին «բավականին արագ եւ հաճախակի մուտացիաներ» են բնորոշ: Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը` դեռ ոչինչ չի վկայում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր