00:00:00

Իրանում զինված խմբավորման հետ սահմանային բախման հետևանքով զինվոր է սպանվել

11:45, 26 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հինգշաբթի օրն Իրանի հյուսիսային Գոլեստան նահանգի հյուսիսային սահմանին զինված բախումների հետևանքով սպանվել է իրանցի սպա, ևս մի քանի զիրվորական վիրավորվել են, հայտնում է almasdarnes.com լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրանական «Ֆարս» լրատվականին: Ըստ լրատվական գործակալության, Գոլեստան նահանգի Քարանդ շրջանում սպանվել է սահմանապահ գնդի սպա, իսկ մյուս զինվորականները վիրավորվել են: Գոլեստանի նահանգապետարանի ներքին անվտանգության ուժերի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը: Միևնույն ժամանակ Իրանի ներքին անվտանգության ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ բախումները տեղի են ունեցել հինգշաբթի օրը, և որ իրանցի սպան սպանվել է զինված խմբավորումների հետ փոխհրաձգության հետևանքով: Լրատվականի աղբյուրները հաստատել են երկու զինծառայողների վիրավորվելու մասին լուրը՝ նշելով, որ ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներից մեկին և մյուս մեղադրյալներն ու սահմանապահ պարեկային ծառայության հետ տեղի ունեցած բախումների մյուս մասնակիցները գտնվում են հետախուզման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր