00:00:00

«Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական 8 երկրներում»․ ԱՀԿ ներկայացուցիչ

00:12, 26 դեկտեմբեր 2020

Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական ութ երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն: «Կենսական նշանակություն ունի գործող պաշտպանական միջոցների ուժեղացումը»,- Twitter-ում գրել է նա։ ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ նոր մուտացիան, հավանաբար, տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է զգոնություն դրսևորել, քանի դեռ շարունակվում է COVID-ի նոր տարբերակի ուսումնասիրությունը: Օրերս հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Ինչպես նշել է ԱՀԿ-ն, այն  շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր