00:00:00

Եվրոպայի ութ երկրներում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել

00:04, 26 դեկտեմբեր 2020

Եվրոպայի ութ երկրներում կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել, թվիթերյան էջում հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Քլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եվրոպական ութ երկիր հայտարարել է COVID-19-ի VOC-202012/01 նոր տարատեսակը հայտնաբերելու մասին,-գրել է նա:-Ի տարբերություն նախորդ շտամերի՝ այդ տարբերակը նույնպես կարծես տարածվում է առավել երիտասարդ տարիքային խմբերի շրջանում»: Քլյուգեն կոչ է արել ուժեղացնել պաշտպանության միջոցառումները, այդ թվում՝ հեռավորության պահպանումն ու պաշտպանիչ դիմակների օգտագործումը: Նա հիշեցրել է, որ սահմանափակումների ժամանակ անհրաժեշտ է մնալ շփման բնական միջավայրում: Բացի այդ, Քլյուգեն կոչ է արդել զգոն լինել, քանի դեռ շարունակվում են նոր շտամի ուսումնասիրությունները: Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացված շտամ են հայտնաբերել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի այլ տեսակներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր