00:00:00

ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

20:33, 25 դեկտեմբեր 2020

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: «Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը: Կողմերը մտքերի փոխանակություն են իրականացրել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր